Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Մեզէնտերալ անոթների թրոմբոզ. վարման տակտիկան

Մեզէնտերալ անոթների թրոմբոզը (ՄԱԹ) ան­հետա­ձգելի վիրաբուժության ցավոտ կողմերից է՝ պայմանավվորված կլինիկական պատկերի ոչ արտա­հայտվածությամբ, ախտորոշիչ միջոցների սահմա­նա­փակվածությամբ և մահացության բարձր տոկոսով:

 

ՄԱԹ-ի կլինիկական, ախտորոշիչ առանձնահատ­կություն­ներն ու վիրաբուժական տակտիկան ուսում­նա­սիրելու համար Էրեբունի բժշկական կենտրոնում հետազոտել ենք 2000 – 2007թթ բուժված 38 հիվանդ­ների՝ 15 կին, 23 տղամարդ, նրանց միջին տարիքքը եղել է 55-60 տարեկան, բոլոր հիվանդներն ունեցել են ուղեկցող հիվանդություններ, որոնցից առաջին տեղում են սիրտ-անոթային հիվանդությունները՝ ՍԻՀ, շողա­ցող առիթմիա, էնդոկարդիտ, հիպերտոնիկ հիվան­դու­թյուն, աթերոսկլերոզը, ստորին վերջույթների երակ­նե­րի վարիկոզ, ապա շաքարային դիաբետ, լյարդի ցիռոզ:

 

Ընդունվելուց կլինիկական նշանների հիման վրա ախտորոշումը դրվել է 22 հիվանդների մոտ՝ օգ­տա­գործելով մեր կողմից մշակված 50 բալանոց ախ­տո­րաշիչ ալգորիթմը՝ անամնեզ, որովայնի պատկերի և գանգատների խիստ անհամապատասխանություն, ար­յու­նոտ կղանք, ներորովայնային ճնշման բար­ձրա­ցում, տրոպոնինային դրական փորձ, արյան քն­նու­թյուն­ներով արտահայտված լեյկոցիտոզ, կրեատի­նինի և միզանյութի բարձր կոնցենտրացիա, պրոթրո­մբի­նային և մասնակի ակտիվացված թրոմբոպլաս­տի­նային ժամանակների կարճացում, մեզէնտերալ անոթների դոպլեր քննությամբ՝ հոսքի խանգարում, ռենտգեն քննությամբ՝ աղեգալարների սեգմենտար պնևմատոզ: Ալգորիթմում յուրաքանչյուր կետին հատ­կաց­վում է մինչև 5 միավոր, եթե բալերի ընդհանուր գումարը կազմում է 25-ից (50%) բարձր, նախնական ախ­տորոշումը դրվում է. մեզէնտերալ անոթների թրոմ­բոզ:

 

Երկու հիվանդի մոտ ախտորոշումը դրվել է լապարակոպիայի միջոցով: Այս մեթոդի կիրառման ցուցումները ՄԱԹ-ի ժամանակ խիստ սահմանափակ են՝ կապված ներորովայնային ճնշման բարձրացմամբ պայմանավորված հնարավոր բարդությունների հետ:

 

6 հիվանդի մոտ ախտորոշումը դրվել է ախտորոշիչ լապարատոմիայի ժամանակ:

 

Վիրահատվել են 32 հիվանդներ, 2-ի մոտ եղել է ՄԱԹ-ի իշեմիայի փուլը, ռևիզիայի ընթացքում խորացել է պրոցեսը և աչքով տեսանելի աղեգալարի կազմափոխումը ակնհայտ է դարձել: 21 հիվանդ վիրահատվել է հեմոռագիկ նեկրոզի փուլում (18-ը՝ բարակ աղիքային, 2-ը հաստ աղու ձախ կեսի, 1-ը հաստ աղու աջ կեսի), 9 հիվանդներ էլ՝ տարածուն պերիտոնիտի փուլում (1-ը հաստ, 8-ը բարակ աղիքային): Հինգ հիվանդի մոտ գրանցվել է տոտալ նեկրոզ: Ակնհայտ է, որ թրոմբոզի ենթարկվում է առավելապես arteria mezenterica superior - ի ավազանը:

 

Վիրահատությունների ժամանակ աղինեիր կենսունակությունը որոշել ենք ոչ միայն ընդունված դասական վիզուալ մեթոով, երբ որոշվում է աղե­գա­լարի գույնը, փայլը, պերիստալտիկան և միջընդերքի անոթների պուլսացիան, այլև մեր կողմից մշակված էլեկտրաստիմուլյացիոն պուլսօքսիմետրիկ մեթոդով, որը հնարավորություն է տալիս առավել օբյեկտիվ գնահատել տուժած աղեգալարի կենսունակությունը, դրանով իսկ խուսափել չհիմնավորված մասնահա­տումից, անաստամոզի կարերի անբավարարությունից և կանխարգելել կարճ աղու համախտանիշի զարգա­ցումը:

 

Վիրահատված հիվանդներից մահացել են 11-ը. 5-ը տոտալ թրոմբոզի, 1-ը կարերի անբավարարության, շարունակվող թրոմբոզի, 2-ը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի, 2-ը սրտամկանի սուր ինֆարկտի պատճառով:

 

Այսպիսով՝ մշակված ալգորիթմով հնարավոր է եղել մոտ 85% դեպքերում ժամանակին ախտորոշել ՄԱԹ-ը, իսկ առաջարկված էլեկտրաստիմուլյացիոն պուլսօ­քսի­մե­տրիկ մեթոդով ինտրաօպերացիոն օբյեկտիվ գնահատել տուժած աղեգալարի կենսունակությունը: Որոնք էլ հնարավորություն են տվել զգալիորեն նվա­զեցնել բարդությունները:

 

Հեղինակ. Ա.Ա. Օհանյան, Ա.Ս. Վարդանյան, Հ.Լ. Մինասյան, Ա.Ռ. Ասատրյան, Ա.Ա. Ուզանկիչյան, Ա.Մ. Մարտիրոսյան, Ա.Լ. Մինասյան, Վիրաբուժական հիվանդությունների թ.1 ամբիոն Էրեբունի բժշկական կենտրոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 14-15
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ